Երևանի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված մարտականի։
Երիտասարդն ու կազմված փաստաթղերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։
Նա կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։