Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, որոշում կայացրեց Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքի դեմ ներկայացված բողոքը բավարարելու և բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Միքայել Համբարձումյանը
«8-ամսյա նախաքննության ընթացքում որևէ քննչական գործողություն չէր կատարվում պարոն Չենբերջյանի հետ, ավելին՝ քննիչը և դատախազը բացակայելու արգելք խափանման միջոցը չէին վերացնում առանց ողջամիտ որևէ հիմնավորման, դատարանի որոշման արդյունքում խախտված իրավունքը վերականգնվեց»,- նշել է նա: