ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 25 տոկոսի մաքսատուրք է սահմանել Հնդկաստանից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան հրամանագիրը ներկայացված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Նշվում է, որ այդ կերպ նախագահ Թրամփն արձագանքել է ռուսական նավթի գնումները շարունակելու Հնդկաստանի որոշմանը: Նոր սակագինը կկիրառվի հնդկական այն ապրանքների նկատմամբ, որոնք ԱՄՆ կներմուծվեն հրամանագրի ստորագրումից 21 օր անց: Հետագայում Միացյալ Նահանգները կարող է համանման մաքսատուրք սահմանել նաև Ռուսաստանից նավթ ներմուծող այլ երկրների նկատմամբ: Հրամանագրում նշված է նաև, որ լրացուցիչ տեղեկատվության հասանելի լինելու դեպքում ԱՄՆ նախագահը կարող է փոփոխությունների ենթարկել այս որոշումը:
Նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հնդկական ապրանքների ներմուծման նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին, որն այժմ փաստացի հասցվեց 50 տոկոսի: