Foto

Կարեն Խաչանովը Տորոնտոյի մրցաշարի եզրափակչում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի մրցաշարի եզրափակչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում կայացել են կիսաեզրափակիչ հանդիպումները: Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը եզրափակիչ դուրս գալու համար մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ: Խաղն ավարտվեց Խաչանովի հաղթանակով ՝ 3 սեթում` 6:3, 4:6, 7:6 (7:4):

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Կարեն Խաչանովի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասել էր US Open-ի կիսաեզրափակիչ։ 2023 թվականին Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից: