Foto

Ըստ դատախազության՝ արցախցիների դեմ шտելության դրսևորումները թույատրելի ու նորմալ երևույթներ են․ փաստաբան

Դատախազությունը բողոքարկել է դատարանի այն որոշումները, որոնք վերաբերում էին արցախցիների դեմ ատելության խոսքի դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ըստ դատախազության՝ նման ատելության դրսևորումները թույատրելի ու նորմալ երևույթներ են, իսկ դրա առթիվ վարույթ նախաձեռնելը խախտում է քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը»,- գրել է նա։