Foto

Համբարձում Պետրոսյանը նշանակվել է ՔԿ Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ

Համբարձում Պետրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Համբարձում Պետրոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2021-2025 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ,

2019-2021 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2018-2019 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2017-2018 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ,

2016-2017 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2014-2016 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: