Foto

Արսեն Ջուլֆալակյանն առաջարկում է ԱՄՆ-ում սպասվելիք հերթական «մեծ հաղթանակից» առաջ մի փոքր թարմացնել հիշողությունը

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն առաջարկում է ԱՄՆ-ում սպասվելիք հերթական «մեծ հաղթանակից» առաջ մի փոքր թարմացնել հիշողությունը, «չէ՞ որ գործ ունենք ՔՊ անունով աննախադեպ քաղաքական թիմի հետ, որն, իր վարչապետի առաջնորդությամբ, երբեք չի վրիպում և միշտ «հաղթանակած» է դուրս գալիս՝ նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից»։

«Եվ այսպես, ՔՊ-ի տիեզերական մասշտաբի «հաղթանակները»․

«Արցախը Հայաստան է և վերջ» արեցին,

հետո պատերազմը հաղթեցին,

ապա որոշեցին Շուշիի և Հադրութի դեօկուպացումն ապահովել,

մի փոքր իջեցրին Արցախի հարցում նշաձողը,

ընթացքում պատահաբար Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում,

հայտարարեցին, որ Արցախում էթնիկ զտումներ չկան,

հպարտացան իրենց այդ նվաճումով՝ որպես սեփական հաջողության պատմություն:

Վերջում էլ վերոնշյալ հերոսությունների շարքը եզրափակեց ՔՊ-ական բացարձակ ունիկալ մի արարած՝ հայտնելով, որ Գրանադայում լուրջ հաղթանակի են հասել, չվախենանք (05.10.23թ): Հա, ու որ միջանցքի թեման էլ փակել են...

Կարծում եմ՝ ոչ էլ արժի սպասել ԱՄՆ-ին:

Կարող ենք հիմիկվանից պայմանավորվել, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու:

Իսկ ավելի ճիշտ՝ հաղթել ենք»,- գրել է Ջուլֆալակյանը։