Foto

Պայթյուն՝ մեքենայում․ 6 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, ապա 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: