Foto

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է:

Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է անչափահասին՝ սպանելով նրան: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը առերևույթ հանցանք կատարած անձի եղբայրը դեպքի վայրից տեղափոխել և թաքցրել է իր փաստացի բնակության վայրում։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը) (2 դրվագ), մեկ անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), երկու անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ կետերով (սպանությունը) և մեկ անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով  (սպանության փորձը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը):

Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երեքի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: