Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) ինքնագիտակցություն և մտածելու ունակություն ունենան, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։
X սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի ունիվերսալ արհեստական բանականությունը (AGI), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի օժանդակ կերպարներ»։
«Դա հավանաբար ճիշտ է»,- գրել է Մասկը օգտատիրոջ գրառման տակ։