Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Գևորգ Ն․-ի վարած «Լադա» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Ղ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե հենասյուներին և հայտնվել կամրջի տակ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանադանոց մեկնելուց։