Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի և տուգանքների սպառնալիքներին։ Այս մասին The New York Times-ին հայտնել են երկու հնդիկ պաշտոնյաներ։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ Հնդկաստանի կառավարությունը որևէ հրահանգ չի տվել նավթային ընկերություններին դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը։ Պաշտոնյաները նշել են, որ Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել՝ չնայած Թրամփի հռետորաբանությանը։
Ավելի վաղ Հնդկաստանի կառավարության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Հնդկաստանի կողմից Ռուսաստանից նավթի ներմուծումը դադարեցնելու մասին որևէ տեղեկատվություն չկա, և նավթավերամշակման գործարանները շարունակում են այն գնել՝ հիմնվելով արժեքի և այլ տնտեսական գործոնների վրա։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Հնդկաստանը կդադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային գործարք կնքելու համար։