Foto

Լիբանանի վրա Իսրայելի կողմից լայնածավալ հարձակման ռիսկը լրիվ իրական է

«Հըզբոլլահ» շարժումը փորձում է կանխել Իսրայելի հետ նոր պատերազմը, քանի որ հասկանում է, թե որքան ծանր կարող են լինել հետևանքները. չնայած լիբանանյան դիմադրության զուսպ դիրքորոշմանը, Լիբանանի դեմ Իսրայելի կողմից նոր լայնածավալ ռազմական արշավի սպառնալիքը մնում է բարձր, կարծում են լիբանանցի ռազմական փորձագետները:

«Լիբանանի վրա Իսրայելի կողմից լայնածավալ հարձակման ռիսկը իրական է, քանի որ իսրայելական բանակն արդեն արդյունավետորեն վերահսկում և ազատորեն գործում է սիրիա-լիբանանյան սահմանի երկայնքով՝ Դամասկոսի ծայրամասից մինչև արևմտյան Բեքաա: Նպատակն է վերացնել Հարավային Լիբանանի այն հատվածի սպառնալիքը», – «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Կապույտ գծի» սահմանազատման հանձնաժողովի նախկին ղեկավար, լիբանանցի գեներալ Անտուան Մրադը:

Գեներալը հավելել է, որ Լիբանանը հավասարակշռություն է պահպանում երկու հակադիր վեկտորների միջև՝ ամերիկա-իսրայելական գծի, որը ձգտում է վերացնել ցանկացած զինված կազմավորում, և «Հըզբոլլահ»-ի ընթացքի միջև, որը ճնշում է զգում ոչ միայն Իսրայելի և Սիրիայի, այլև մի շարք լիբանանյան քաղաքական ուժերի կողմից:

Մրադի խոսքով, «Հըզբոլլահ»-ը կիրառում է «հետաձգված պաշտպանության» մարտավարությունը՝ զսպելով իր գործողությունները, որպեսզի չհրահրի լարվածություն: