Բաքվի ռազմական դատարանում տեղի են ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված գործերով կեղծ դատավարական նիստերը ընթանում են ադրբեջանական սցենարով և շատ կանխատեսելի ելքով։ 168.am-ին ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Այդ դատավարությունների ընթացքում տեղի ունեցողը մեզ համար անակնկալ չէ, ադրբեջանական գործելակերպ է՝ հաշվի առնելով հայերի նկատմամբ ատելության ու խտրականության խորքային բնույթը։ Այստեղ կեղծ հայտարարությունների և պետական իրական վարքագծի մեջ կա հսկայական խզում, ինչը նկատելի է նաև միջազգային գործընկերների համար։ Մենք այս փուլում դիտարկում ենք այն խնդիրը, որ կան դրածո «տուժողներ» և դրածո «վկաներ»։
Առհասարակ վկան պետք է անմիջական տեղեկություններ ունենա իրադարձությունների վերաբերյալ և տուժողների անմիջական իրավունքները պետք է շոշափվեն ենթադրվող հանցագործություններից։ Սակայն հիմա Բաքվում ընթացող «դատավարություներում» տեսնում ենք «վկաներ», որոնք ոչ միայն անտեղյակ են հայտնի դեպքերից, այլև կոնկրետ փաստերին, որի առնչությամբ վկայություններ են տալիս»,- նշել է Սիրանուշ Սահակյանը։