Foto

Թուրքիայում չեն բացառում արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն չի բացառել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը։

Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը նախկինում կոչ էր արել իշխանություններին այս տարվա նոյեմբերին անցկացնել արտահերթ ընտրություններ: Այս կոչերը մեկնաբանելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, և այլ օրակարգ չկա:

Էրդողանի հայտարարությունից հետո Օզելը ընդգծել էր, որ հանրապետության գործող ղեկավարը չի կարողանա կրկին առաջադրվել  նախագահի պաշտոնում 2028 թվականին, ուստի առաջարկում է նոյեմբերին գնալ արտահերթ ընտրությունների: Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական, նախագահին կից իրավական քաղաքականության խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Ուջումը չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունը 2027 թվականի վերջին եռամսյակում-2028 թվականի սկզբին՝ խորհրդարանի որոշման համաձայն: