Foto

Սկանդալ Թուրքիայում. բժիշկը գնել է ինը օրական երեխային

Թուրքիայի Այդըն նահանգի Քուշադասիի պետական հիվանդանոցում աշխատող մանկաբույժը գնել է հիվանդանոցում ծննդաբերած կնոջ 9 օրական երեխային և տուն տարել գումարի դիմաց։ Այս տեղեկատվությունը հրապարակել է Haber Global-ը։


Ըստ լուրերի, մայրն ասել է, որ չի կարող հոգ տանել իր երեխայի մասին, և բժիշկն օգտվել է այս հնարավորությունից՝ երեխային գնելու համար։ Նա նաև դայակ է վարձել երեխայի համար և տարել իր տուն։ Սակայն բժիշկը, ով ոտքի հետ կապված ֆիզիկական խնդիր ուներ, անզգույշ է եղել և երեխային գցել է գետնին։ Բժիշկը, խուճապի մատնված, երեխային տարել է հիվանդանոց, որտեղ նա աշխատում էր՝ մեկ այլ երեխայի անվան տակ բուժելու համար։

Սակայն միջադեպը բացահայտվել է վերակենդանացման բաժանմունքում աշխատող բուժքրոջ շնորհիվ։ Նկատելով երեխայի դեմքի և գլխի վնասվածքները՝ բուժքույրերը անմիջապես տեղեկացրել են վարչակազմին։ Այնուհետև երեխան տարհանվել է Այդըն Ադնան Մենդերեսի համալսարանական հիվանդանոց։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «մարդկանց թրաֆիքինգ» և «անզգուշությամբ առողջությանը վնաս հասցնելու» հոդվածներով։ Ձերբակալված բժիշկը քննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Նա ասել է, որ քանի որ երեխաներ չունի, գումարի դիմաց գնել է մի քանի օր առաջ ծննդաբերած կնոջ երեխային։
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։