Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր խմբավորման վեց անդամի, որին ոստիկանությունը անվանում է «վրացական խմբավորում», գրում է Грузия Online-ը։
Ենթադրվում է, որ կասկածյալները կողոպտել են երկրի տարբեր մասերում ավելի քան 100 տարեց մարդկանց։ Կասկածյալները գողացել են նրանց պայուսակներն ու դրամապանակները, իրենց զոհերի բանկային հաշիվներից հանել ավելի քան 1,5 միլիոն շեկել։
Շֆելա, Գուշ Դան, Աշդոդ և Հայֆա շրջաններում նմանատիպ հանգամանքներում կատարված կողոպուտների մասին բողոքներ են ներկայացրել 109 տարեց կին և երկու տղամարդ՝ բոլորը 70-90 տարեկան։ Հետաքննիչների տվյալներով՝ խմբի անդամները՝ մոտ 30 տարեկան երիտասարդ տղամարդիկ, կիրառել են «սենդվիչի մեթոդը». ավազակախմբի անդամները ավտոբուսում մարմիններով «սեղմել» են զոհին, որպեսզի նա չկարողանա դուրս պրծնել, իսկ այդ նույն պահին խմբավորման մեկ այլ անդամ զոհի պայուսակից հանել է դրամապանակն ու բջջային հեռախոսը։ Կողոպուտից հետո տարեց մարդկանց բանկային հաշիվներից գումար է հանվել։
Ձերբակալվածների մեծ մասը նախկինում մեղադրվել էր հիմնականում գողության գործերով, որոնց նկատմամբ ևս մեղադրանքներ էին առաջադրվել։ Ըստ հանցագործության մասին հաղորդումների՝ գողությունները տեղի են ունեցել օրը ցերեկով։