Foto

Դիվանագետների համահայկական խորհրդի և Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի (ՌԴ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Դիվանագետների համահայկական խորհուրդն ընդլայնում է համագործակցության շրջանակները
‼️Դիվանագետների համահայկական խորհրդի և Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի (ՌԴ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։
Կողմերը պայմանավորվել են հաջորդ ուսումնական տարում անցկացնել «Ռուսաստան–Հայաստան–Վրաստան– Իրան» կլոր սեղան, պատրաստել համատեղ վերլուծական զեկույց, ինչպես նաև կազմակերպել մի շարք գիտական միջոցառումներ։
Հուշագիրը ստորագրել են ԴՀԽ համահիմնադիր, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը և Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովը։