Foto

Մեդվեդևը պատասխանել է Թրամփին

Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում ԱՄՆ հզոր նախագահի մոտ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ սեփական ճանապարհով. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությանն իր հասցեին:

«Ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, որը շարունակում է իրեն նախագահ կարծել, որ հետևի իր խոսքերին, որովհետև նա մտնում է շատ վտանգավոր տարածք», – գրել էր Թրամփը։

ԱՄՆ նախագահն արձագանքել էր ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի այն հայտարարությանը, որ Թրամփի՝ Մոսկվային վերջնագրեր ներկայացնելու փորձերը սպառնալիք են, որոնք կարող է հանգեցնել ոչ թե Ուկրաինայի հետ հակամարտության սրման, այլ ԱՄՆ-ի հետ ուղղակի բախման։