Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի կունենան Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 31-մյա Արարատ Ա.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ա.-ին պատկանող «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասին։
Վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Էրիկ Թ.-ն, 32-ամյա Արամ Գ.-ն, Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Ռոբերտ Ա.-ն և Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Էդգար Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։