Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգը մեծ իրարանցում է առաջացրել Հայաստանում՝ ոչ միայն հայերի շրջանում։ NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ համերգի այցելուներից միայն 15.000-ը արտերկրից են, ու դա է պատճատը, որ մոտակա օրերին Երեւանում ազատ հյուրանոց չկա։ Հայաստան ժամանած հյուրերի մի մասն էլ տեղակայվում են Ծաղկաձորի ու Սեւանի հյուրանոցներում։
Բագրատաշենի անցակետում այս պահին Հայաստան այցելողների մեծ հոսք կա, ինչը ճանապարհներին առաջացրել է խցանումներ, իսկ արդեն վաղը սպասվում է էլ ավելի մեծ հոսք։
Հավելենք, որ Լոպեսն առաջին անգամ է հանդես գալու Հայաստանում։ Երգչուհու երեւանյան համերգը կկայանա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադսաշտում։