Միացյալ Նահանգներն աշխատում է Գազայի համար պարենային օգնության ուղղությամբ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Axios-ի հետ հեռախոսազրույցում։
Թրամփն ասել է, որ աշխատում է Ղազայի հատվածի բնակիչներին սնունդ տրամադրելու ծրագրի վրա՝ ընդգծելով անհապաղ օգնության անհրաժեշտությունը։
«Մենք ուզում ենք օգնել մարդկանց։ Մենք ուզում ենք օգնել նրանց ապրել։ Մենք ուզում ենք կերակրել մարդկանց։ Սա պետք է տեղի ունենար վաղուց», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը մտահոգություն է հայտնել Գազայի իրավիճակի վերաբերյալ և մեղադրել «Համասին» մարդասիրական օգնությունը գողանալու և վերավաճառելու համար, ինչը, ըստ նրա, «վատթարացնում է ճգնաժամը»։