Foto

Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Հուլիսի 26-ին Գլաձոր գյուղի մի բնակիչ Քրեական ոստիկանության մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ վերջին ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չի եղել, պատուհանի ապակին հանել են, մուտք են գործել տուն, խառնել իրերը, վնասել երկու հեռուստացույց, ռադիոընդունիչ և լվացքի մեքենա, հավաքած տարատեսակ իրերը լցրել պոլիէթիլային տոպրակների և պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել։


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի քրեական ոստիկաններն ու Համայնքային ոստիկանության Եղգնաձորի բաժնի նրանց գործընկերները պարզել են, որ արարքը կատարել է նույն գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը՝ հուլիսի 24-ին։

Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են: