ՀՖՖ մրցավարական 2 անձնակազմ կսպասարկի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումներ, որոնք կկայանան հուլիսի 31-ին: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
«Սպաերի» (Վրաստան) - «Աուստրիա Վիեննա» (Ավստրիա)
Գլխավոր մրցավար – Աշոտ Ղալթախչյան
Մրցավարի օգնականներ – Արթուր Գդլյան, Խաչատուր Հովհաննիսյան
Չորրորդ պաշտոնյա – Արտեմ Գասպարյան
«Պարտիզան» (Սերբիա) - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)
Գլխավոր մրցավար - Հենրիկ Նալբանդյան
Մրցավարի օգնականներ – Մեսրոպ Ղազարյան, Ատոմ Սևգուլյան
Չորրորդ պաշտոնյա – Զավեն Հովհաննիսյան