Foto

Կրեմլը պատասխանել է Թրամփի վերջնագրին

Ռուսաստանի տնտեսությունը տարիների ընթացքում «իմունիտետ» է ձեռք բերել պատժամիջոցների նկատմամբ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նոր պատժամիջոցներ մտցնելու սպառնալիքները։

«Մենք բավականին երկար ժամանակ ապրում ենք հսկայական թվով պատժամիջոցների ներքո։ Մեր տնտեսությունը գործում է հսկայական թվով սահմանափակումների ներքո։ Հետևաբար, իհարկե, մենք արդեն որոշակի «իմունիտետ» ենք ձեռք բերել դրա նկատմամբ», - ասել է նա՝ պատասխանելով նոր սահմանափակումների ներդրման նախապատրաստական աշխատանքների մասին հարցին։

Աղբյուրը՝ Aysor.am