• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Նիկոլը միջանցք է տալիս Ադրբեջանին ու Թուրքիային. դա արդեն փաստ է. Իշխան Սաղաթելյան



Երբ մենք 4 տարվա մեջ ասում ենք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է, խնդիրն այն է, թե ով է լինելու այդ միջանցքի վերահսկողություն իրականացնողը, իրենք մեզ մեղադրում էին, որ ընդդիմությունը մանիպուլացնում է, չկա տենց բան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մինչև վերջերս հերքում էր, բայց ակնհայտ է, թե ինչ է անում ինքը և ինչ է ուզում։ Փաստն այն է, որ ինքը լուրջ սահմանափակումներով ՀՀ տարածքով միջանցք է տալիս Ադրբեջանին և Թուրքիային։ Հիմա քանի որ դա արդեն փաստ է, որպեսզի ինքը հիմնավորի, սկսել է հերթական կեղծիքը և ստերը՝ փորձելով արդարացնել, նույնիսկ լկտիության աստիճանը հասել է նրան, որ ասում է հյուսիս-հարավ ճանապարհին էլ ենք միջանցք ասում, հետևաբար ժողովուրդ ջան, մեր ինքնիշխանությունը պահելու ենք։ Փաստ՝ միջանցքը տվել է, հիմա կրկին փորձում է խաբել։ Ինչքա՞ն կարելի է մարդկանց հիմարացնել ու էշի տեղ դնել՝ իր հերթական զիջումը հանձնումը հիմնավորելու համար։

Շատ վտանգավոր ուղղությամբ է գնում Հայաստանը և արտատարածաշրջանային ուժերին բերելով մեր տարածաշրջան, Իրանի սահմանին, դա բերելու է ոչ թե կայունության, խաղաղության, կոմունիկացիաների բացման, այլ բերելու է նոր անկայունության և դրանով մեր խնդիրները ոչ միայն չեն լուծվելու, այլ առաջ են գալու բազմաթիվ նոր անվտանգային հարցեր և խնդիրներ»,–ասաց Սաղաթելյանը։

Դիտարկմանը, որ նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետով  Սյունիքով անցնող ճանապարհն, ըստ էության,  արտապատվիրակվում էր ռուսներին, նա ասաց. «Նիկոլը այն ժամանակ շատ կտրուկ ասում էր, որ չի կարող լինել միջանցք, որովհետև Ադրբեջանը պնդում էր և զուգահեռ էր անցկացնում Լաչինի միջանցքի և այս միջանցքների միջև, որ նույնը չէին։ Ադրբեջանը ըստ էության բլոկադայի ենթարկեց և փակեցԼաչինի միջանցքը։ Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը. Արևմուտքի քավորությամբ և խրախուսանքով հանձնեց Արցախը, որպեսզի Լաչինի միջանցքին զուգահեռ միջանցքների խնդիրը չդրվի՝ մտածելով, որ Արցախը հանձնելով այլևս Հայաստանի նկատմամբ այլ պահանջներ չեն լինելու։

Բայց պարզվեց Արցախը հանձնելուց հետո Հայաստանի նկատմամբ նոր ավելի կտրուկ պահանջներից ոչ միայն Ադրբեջանը չհրաժարվեց, այլ շարունակեց ավելի բարձր մակարդակով պնդել»,– հայտարարեց ՀՅԴ–ական գործիչը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Աշտարակում գործարկվում է միասնական երթուղային ցանցը


    ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ ՏԿԵՆ–ի ներկայացրած հաղորդումը սահմանված կարգով և ժամկետում կուսումնասիրվի. ՀԾԿՀ


    Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել Կիևին օգնողների դեմ․ ՌԴ ԱԳՆ


    Մհեր Գրիգորյանը ԵՄ-ում ՀՀ առաքելությունում «Խաղաղության խաչմերուկի» մասին մտքեր է փոխանակել


    Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել


    Վեհափառ Հայրապետը իր մտահոգություններով է կիսվել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների շուրջ


    Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին


    Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է նոր հшրվшծներ հասցնել թշնшմուն


    Արդարադատության նախարարությունը քննարկում է՝ ինչպես կանխել ՔԿՀ-ներում ինքնшսպшնությունները


    Կարապետյանների «Ֆլորենս»-ի բաժնեմասը՝ արգելանքի տակ․ պետբյուջե պետք է վճարեն կես միլիոն դրամ․ Factor.am

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]