Մոսկվան իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս Կիևին իրենց զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի իր զենքն օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ։ Հակամարտության հետագա սրման դեպքում մենք կպատասխանենք վճռականորեն և նույն կերպ»,-ասել է Զախարովան։
Նա մանրամասնել է, որ հեռահար հրթիռները բացառում են դրանց անկախ օգտագործումը Ուկրաինայի զինված ուժերի կողմից։