Foto

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստ է նոր հшրվшծներ հասցնել թշնшմուն

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու բանակի հրամանատարները խոստացել են վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած հնարավոր ագրեսիայի։

Ըստ Mehr գործակալության՝ հինգշաբթի առավոտյան Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին հանդիպել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրի հետ։

Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Պակպուրն ընդգծել է ԻՀՊԿ ուժերի բարձր մարտական ոգին և հայտարարել, որ զինված ուժերը գտնվում են լիակատար համակարգման և պատրաստության մեջ՝ թշնամու դեմ բազմակի հարվածներ հասցնելու համար։

Պակպուրը հայտարարել է, որ «ժողովրդի ճնշող աջակցության շնորհիվ կանխվել է Իրանի պատմության մեջ ամենադժվարին պատերազմն ու խռովության հրահրումը»։

Գեներալ Հաթամին իր հերթին հարգանքի տուրք է մատուցել զոհված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներին, մասնավորապես՝ գեներալ-լեյտենանտ Սալամիին, և բարձր գնահատել նրանց ներդրումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի միջև համագործակցության ամրապնդման գործում։

Նա ընդգծել է, որ «չարամիտ սիոնիստական ռեժիմը սպառնալիք է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության համար»։ Նա շեշտել է, որ Իսրայելը «շարունակում է մնալ մահմեդականների թշնամի և կթիրախավորի տարածաշրջանի մյուս երկրները», եթե նման հնարավորություն ընձեռվի։