Foto

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց 2 ամսով

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց 2 ամսով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՅԴ անդամ մի շարք անձանց բնակարաններում։ Ձերբակալվել էին ՀՅԴ-ի երիտասարդական թևի անդամներ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը նախօրեին կալանավորվել էր երկու ամսով։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը դեռ ձերբակալված է:

ՀՅԴ-ականները համարում են, որ այս գործընթացները ուղղված են ՀՅԴ-ի՝ որպես քաղաքկան ուժի դեմ: