Դերասան Ավետ Զոհրաբյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանին ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհավորել է նրա քույրը՝ Ելենա Զոհրաբյանը:
«Այսօր իմ կարևորի, իմ շնորհաշատի, իմ տաղանդավորի ծնունդն է։
26 տարի առաջ էս սիրուն մարդը մեր տուն իր լուսավոր էությամբ, իր սիրունությամբ, իր կատարելությամբ լույս, սիրունություն, կատարելություն է բերել։
Շնորհավոր սիրուն ծնունդդ իմ ամենա, ես անսահման հպարտ եմ, որ դու իմն ես, մերն ես»,-գրել է նա:
Ավետին շնորհավորել է նաև Կամերային թատրոնի անձնակազմը.
«Այսօր երիտասարդ և տաղանդավոր դերասան Ավետ Զոհրաբյանի ծննդյան օրն է: Կամերային թատրոնը շնորհավորում է Ավետին, մաղթելով բազում հաջողություններ և նորանոր դերեր»:
Հիշեցնենք՝ 2024 թվականին՝ «Երկաթ» մրցանակաբաշխության ժամանակ, տարվա լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում հաղթող ճանաչվեց Ավետ Զոհրաբյանը: «Կարծում եմ, եթե ստացել եմ այս մրցանակը, ուրեմն հաստատ արժանի եմ: Շատ կարևոր կետ էր: Իմ բոլոր գործընկերներն, ովքեր նոմինացված էին, բոլորն էլ արժանի էին: Կարծում եմ, բոլոր թատրոնները պիտի ինչ-որ ձևով գնահատական տան իրենց դերասաններին, ոգևորեն»,-Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր դերասանը: