Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Ժամը 14:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է երկրորդ ահազանգը՝ վնասվածք ստացած քաղաքացու վերաբերյալ։
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ևս 1 քաղաքացու՝ պատգարակով իջեցրել (մոտ 300 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։