Foto

Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։