Foto

«Рыбарь». «Զանգեզուրի միջանցքը», որպես նախագիծ, խոցելի է և կախված է անկանխատեսելի գործոններից

«Զանգեզուրի միջանցքով» Թուրքիան և Ադրբեջանը կարող են արտահանում կատարել դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան և ավելի հեռու՝ շրջանցելով Ռուսաստանը։ Սա պոտենցիալ հարված է ԲՐԻԿՍ-ի՝ առանց Արևմուտքի ճնշման ինքնուրույն երթուղիներ կառուցելու ջանքերին, գրում է «Рыбарь» տելեգրամյան ալիքը։

Ինչպես նշում է ռեսուրսը, Ռուսաստանը և Իրանը ԲՐԻԿՍ+ երկու առանցքային անդամներն են, որոնք զարգացնում են երթուղիներ հյուսիսային Եվրասիայի միջով, իսկ միջանցքը կամրապնդի Արևմուտք-Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա առանցքը, որը կողմնորոշված է դեպի ՆԱՏՕ, ԵՄ և «թյուրքական աշխարհ»։

«Բայց որո՞նք են «Զանգեզուրի նախագծի» խնդիրները։

▪️Իրականացման դեպքում միջանցքը կանցնի լեռնային շրջանով, որտեղ կան կիրճեր, սողանքներ և սեյսմիկ ակտիվություն։ Այժմ այնտեղ չկա անհրաժեշտ ենթակառուցվածք՝ էլեկտրաֆիկացված երկաթուղու տեսքով։

▪️Այստեղ ավտոմայրուղիների և երկաթուղու կառուցումը պահանջում է թունելներ, կամուրջներ, հակասողանքային համակարգեր. արժեքը կարող է գերազանցել 2-3 միլիարդ դոլարը։ Սա ծախսատար, երկարատև և տեխնիկապես բարդ խնդիր է։

▪️Բեռնափոխադրումների հոսքերը, որոնք կուղղվեն Զանգեզուրով, փոքր են նման մասշտաբային ներդրումների համար։ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ապրանքների այնպիսի ծավալ չկա, որ փոխհատուցվի ենթակառուցվածքը, իսկ Թուրքիա կամ Կենտրոնական Ասիա տարանցումն ավելի էժան և հեշտ է գործող երթուղիներով (Վրաստան, Կասպից ծով)»,- գրում է «Рыбарь»-ը։

Ալիքն ընդգծում է, որ այս ամենը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» վերածում է քաղաքական, այլ ոչ թե տնտեսական նախագծի։

«Միջանցքն առաջին հերթին «թյուրքական անընդհատականության» վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի գաղափարական ծրագիրն է՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ներքին լսարանը մոբիլիզացնելու համար։

Բայց որպես նախագիծ՝ այն խոցելի է, թանկարժեք և կախված բազմաթիվ անկանխատեսելի գործոններից։ Առայժմ այն կմնա ռազմավարական ուտոպիա՝ բարձր գնով և կասկածելի հատուցմամբ», - գրում է ռեսուրսը։