Foto

Մոսկվայում գրանցվել է 36 աստիճան շոգ՝ գերազանցվել է 122-ամյա ռեկորդը

«Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ շաբաթ օրը Մոսկվայի կենտրոնում օդը տաքացել է մինչև 36,1 աստիճան՝ թարմացնելով 1903 թվականի ռեկորդը։

«Մոսկվայում գերազանցվել է 122-ամյա ռեկորդը։ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում եղել է +34,6, իսկ քաղաքի կենտրոնում՝ Բալչուգում, +36,1 աստիճան։ Նախկին ռեկորդը՝ 1903 թվականի +34,5 աստիճանը, գերազանցվել է», - պատմել է Տիշկովեցը։