«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին թույլ չեն տվել մեկնել օդանավակայանից։
Փաստաբանի փոխանցմամբ՝ այսօր նա պետք է մեկներ Մադրիդ որտեղ վերջինս մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում՝ Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։
Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել։
«Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։ Լավ ինչքան կարելի է…», - նշել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։