Foto

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում ևս 7 մարդ է ձերբակալվել

Բաքվի «Սպուտնիկ Ադրբեջանի» խմբագրության գրասենյակում ևս 7 մարդ է ձերբակալվել. հայտնել են Ադրբեջանի Քննչական կոմիտեից:

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ «խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին:

Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ «Սպուտնիկ-Ադրբեջան»-ի գործունեությունը կասեցվել էր, սակայն հայտնի է դարձել, որ գործակալությունը շարունակում է գործել։  

Ձերբակալվել են գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, որոնց համարում են գործակալներ։ 

aysor.am