Foto

Հայտնաբերվել են մեծ քանակի մարտական զենք-զինամթերք ու հակատանկային ականներ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը վերջերս ոստիկանության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ հերթական անգամ հանձնարարականներն են տվել, որպեսզի համայնքային և քրեական ոստիկանները, պարեկները շարունակեն նույն տեմպով ազգաբնակչության հետ աշխատանքների իրականացումը՝ կապված ապօրինի զենք-զինամթերքի ուղղութամբ:

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ հերթական զենք-զինամթերքն են հայտնաբերել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նաիրիի ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի բնակչի հետ, քանի որ ստացել են հերթական օպերատիվ տեղեկությունը, որ այդ քաղաքացին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենիքի պաշտպանությանն ուղղված գործում ու պատերազմի ավարտից հետո իր հետ մեծ քանակի զենք-զինամթերք է բերել:

Համայնքային ոստիկաններին հաջողվում է քաղաքացուն ներկայացնել իրավիճակը, այն է՝ երբ քաղաքացին իր մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը ներկայացնում է ու եթե պարզվում է, որ դրանցով քրեորեն պատժելի արարք չի կատարել, ապա քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Ու այսօր ոստիկանության Նաիրիի բաժին է զանգում քաղաքացին ու հայտնում, որ ինքը Եղվարդ քաղաքում գործող, Պետական եկամուտների կոմիտեի նախին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի կողմից կառուցված եկեղեցու հարևանությամբ գտնվող դաշտամիջյան հատվածում զենք-զինամթերք է թողել:  Համայնքային ոստիկանները՝ Ս. Ջանիկյանի և Ա. Մկրտչյանի գլխավորությամբ, նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ մեկնում են եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածք ու մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են կասկածելի ճամպրուկն ու պարկերը:

Այքան շատ պարեկների և համայնքային ոստիկանների ժամանման պատճառն այն է, քանի որ քաղաքացին հստակ տեղը չէր հայտնել, ու երբ տեղում պարզվում է, որ հայտնաբերվածը զենք-զինամթերք է, ոստիկանության Նաիրիի բաժնից օգնություն են խնդրում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ՔՊՎ, ՔՊՈՒՀԿ, ՀՓՋ-ին, որտեղից ժամանում են «Ա» և «Բ» խմբերի սակրավորները՝ «Ա» խմբի պետ Աշոտ Արշակյանի, «Բ» խմբի սակրավոր Մարտին Աթոյանի, սակրավորներ Հայկ Մարգարյանի, Օնիկ Դավթյանի գլխավորությամբ ու կարողանում են մարտական զենք-զինամթերքը ամբողջությամբ վնասազերծել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում