Foto

«Բարսելոնան» վերադառնում է Կամպ Նոու. պաշտոնական

«Կամպ Նոու» ստադիոնը, որը ժամանակավորապես փակվել էր վերակառուցման համար, երկու տարուց ավելի դադարից հետո կրկին կընդունի «Բարսելոնայի» հանդիպումները։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։


Նշվում է, որ «Բարսելոնայի» վերադարձը հայրենի ստադիոն կկայանա 2025 թվականի օգոստոսի 10-ին՝ Խոան Գամպերի Գավաթի շրջանակում, որը ավանդական ընկերական մրցաշար է։ Միաժամանակ, ստադիոնում կշարունակվեն վերակառուցման աշխատանքները։



Վերակառուցումը մեկնարկել էր 2022 թվականին, և այդ ընթացքում «Բարսելոնան» տնային հանդիպումներն անցկացրել է Լուիս Կոմպանիսի անվան Օլիմպիական ստադիոնում։

«Այս վերադարձը պատմական պահ է ակումբի և երկրպագուների համար։ Երկու տարուց ավելի հիմնանորոգումից և ժամանակավոր տեղափոխությունից հետո «Բարսելոնան» կրկին կզգա ֆուտբոլի հուզմունքն իր լեգենդար սրբավայրում»,- նշված է ակումբի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի առաջնությունում, գավաթում և Սուպերգավաթում։