Foto

Կրակnցներ «Դվին» ռեստորանային համալիրին հարակից գազալցակայանում, կասկածյալը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է. Shamshyan

Երեկ՝ հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի Աշտարակի խճուղում գործող գազալցակայանում կրակոցներ են հնչել, գրել է «Շամշյանը»։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գազալցակայանից քրեական ու համայնքային ոստիկանները ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մանվել Գրիգորյանին, ով կասկածվում է կրակոցներ արձակելու մեջ։

Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել նաև հանցագործության գործիք ինքնաձիգը, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է մի քանի կրակված պարկուճ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինքնաձիգը ու կասկածյալ Մ․ Գրիգորյանը ոստիկանությունից ներկայացվել են քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Գրիգորյանը գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի թոռն է, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդին։