Foto

Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով. Ուշակով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«ՀՀ վարչապետ Փաշինյանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։ Սակայն, նա իրականում այդ մասին հայտարարել էր դեռ նախորդ նիստի ժամանակ», - ասել է Ուշակովը։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում հունիսի 27-ին։