Foto

Բագրատ Սրբազանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին

Բագրատ Սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդությունը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Նիստը` այսօր, Ավան նստավայրում 22:00-ին»,–գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից իրավապահները գործողություններ են իրականացրել Բագրատ Սրբազանի և նրա համակիրների տներում: Ավելի ուշ նա ձերբակալվել է և նրան կալանավորելու համար դատարան միջնորդություն է ներկայացվել: