ՀՀԿ-ի համար չկա տարբերություն՝ Սամվել Կարապետյանը, թե Դավիթ Համբարձումյանը կհեռացնի Փաշինյանին։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը չի խանգարում իմփիչմենթին։ Եթե տեսնենք, որ համախմբումը գնում է Կարապետյանի շուրջ, ՀՀԿ-ն որևէ խնդիր չունի այդ մասով։
Մենք, ի տարբերություն որոշ այլ ուժերի, պաշտոնների ամբիցիաներ չունենք, գերխնդիրը մնում է իշխանափոխությունը։ Իմփիչմենթը դրա կարևորագույն գործիքներից մեկն է ու մեզ համար անակնկալ էր «Հայաստան» խմբակցության պատգամավորների մոտեցումը անվստահության պրոցեսի մասով։
Այդուհանդերձ, կարծում եմ ողջախոհոթյունը կհաղթի և «Հայաստան» խմբակցության մեր գործընկերները կմիանան պրոցեսին։ Իշխանությունն, իր այսօրվա քայլերով, ձերբակալություններով, ուզում է նոր խաղ սկսել, որ իր վերարտադրության խնդիրը լուծի»,- նշել է պատգամավորը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․