Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին տարել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, հայտնում են «Սպուտնիկ Արմենիա»–ի իրավապահ մարմինների աղբյուրները։
Երեկ դատարանը 2 ամսով կալանավորեց «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Համեմատաբար վերջերս կառուցված բանտում պահում են և՛ բանտարկյալներին, և՛ դատապարտյալներին։