Իրանը մոտ երկու տասնյակ մարդ է ձերբակալել, ովքեր կասկածվում են իսրայելական անօդաչու թռչող սարքերի հավաքման մեջ, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ 18 իսրայելական գործակալներ ձերբակալվել են արևելյան Մաշհադ քաղաքում։ Նրանք գաղտնի աշխատում էին Իսրայելի համար հետախուզական և հարձակողական անօդաչու սարքերի նախագծման համար:
Հունիսի 19-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցնում Իրանի մայրաքաղաքին և Իսլամական Հանրապետության այլ շրջաններին։
Հունիսի 18-ին Իրանի ոստիկանությունը հաստատել է, որ Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող իր շտաբին: