Foto

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա

Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ ՌԴ քաղաքացի և ռուս ձեռնարկատեր եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ միշտ օգնություն և աջակցություն է ստանում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։

«Այս թեման քննարկել շարունակելու համար մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, այնքան յուրահատուկ, որ նախ եկեք հասկանանք, թե ինչ է քննարկվում։ Եվս մեկ անգամ. որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն», - ընդգծեց Զախարովան։