Մերձմոսկովյան Դժերժինսկում սպանված 22-ամյա աղջիկը մտադիր էր բաժանվել սիրեցյալից և կապ հաստատել Սանկտ Պետերբուրգում բնակվող այլ տղամարդու հետ, հաղորդում է «ՄԿ»-ն։ Նոր ծանոթի հետ հանդիպումից հետո աղջիկը որոշել էր վերջ դնել իր նախկին հարաբերություններին։
Պարզվել է, որ աղջիկը և սպանության մեջ կասկածվող երիտասարդը ծանոթացել էին աշխատանքի վայրում, սակայն վերջինս շատ էր խանդում ընկերուհուն և սկսած էր նույնիսկ հակադեպրեսանտներ ընդունել։ Զույգը բնակվում էր երիտասարդի մոր բնակարանում, որտեղ հաճախակի կոնֆլիկտներ էին առաջանում։
Հունիսի 10-ին վիճաբանության ժամանակ երիտասարդը խեղդամահ էր արել աղջկան, ապա մորը օգնության կանչելով՝ դին տեղափոխել էին Տուլայի մարզ և թաքցրել դաշտում, գրում է Лента.ру-ն։