Միջազգային շուկայում Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ առաջին անգամ այս տարվա հունվարի 23-ից ի վեր։ ICE լոնդոնյան բորսայի տվյալներով, մեկ բարելի գինը բարձրացել է մինչև 79.02 դոլար, իսկ երեկոյան նստաշրջանի ավարտին պահպանվել է մոտ 78.4 դոլարի վրա։
Նավթի գների նման աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում Իսրայելի և Իրանի միջև սրված հակամարտությամբ։ Համաշխարհային շուկաներում այս լարվածության ֆոնին նավթի արժեքն անցած շաբաթների ընթացքում աճել է՝ մոտենալով 80 դոլարի սահմանագծին, գրում է Лента.ру-ն։