«Ռոսատոմ»-ն իր աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից, որոնք այնտեղ գործուղման մեջ էին, լրագրողներին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Մարդկանց մի մասին, որոնք «Բուշեր» ԱԷԿ-ում էին գտնվում գործուղման ռեժիմով, արդեն դուրս են տարել: Շնորհակալություն Ադրբեջանին և Հայաստանին տարհանման հարցում օգնելու համար՝ տարբեր ճանապարհներով, բայց այդքան դրական արդյունքով», - ասել է նա։
«Ռոսատոմ»-ը պատրաստ է ցանկացած սցենարի և չի բացառում անձնակազմի տարհանումն Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից», - նշել է Լիխաչովը։
Ըստ Լիխաչովի՝ տարհանման ժամանակ առաջին հերթին դուրս կտարվեն կանայք և երեխաները։