Կուրսկի մարզում ականազերծման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջ։ Այս մասին հայտնել է մարզի ժամանակավոր ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը «Զվեզդա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Խինշտեյնի խոսքով, մարզային իշխանությունները անում են հնարավոր ամեն ինչ՝ գործընթացն արագացնելու համար։
Նա նաև մեկնաբանել է ռուսական ուժերի առաջխաղացումը Ուկրաինայի Սումիի շրջանում՝ նշելով, որ դա կարևոր գործոն է սահմանամերձ բնակիչների անվտանգության ապահովման հարցում և հավելել՝ «մենք առաջ ենք շարժվում և վստահ ենք մեր հաղթանակին»։