Foto

«Արարատ»-«Վան» հանդիպումը չի կայանա «Հանրապետական» մարզադաշտում․ ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրի «Արարատ» — «Վան» հանդիպման վայրը փոխվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 9-ին նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ»-«Վան» հանդիպումը տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում խոտածածկի բարելավման հետ կապված աշխատանքներ են տարվում»,- նշված է «Արարատի» տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացել էր համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգը։